Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Բեռլինում թույլ չեն տվել մայիսի 8-ին և 9-ին օգտագործել Ռուսաստանի, ԽՍՀՄ-ի և Ուկրաինայի դրոշները

Բեռլինում թույլ չեն տվել մայիսի 8-ին և 9-ին օգտագործել Ռուսաստանի, ԽՍՀՄ-ի և 
Ուկրաինայի դրոշները

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի մայրաքաղաքում երկրորդ տարին անընդմեջ կարգելվի խորհրդային հուշահամալիրներում Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և ԽՍՀՄ-ի դրոշներ ու խորհրդանշաններ կրելը, ինչը, սակայն, չի տարածվում դիվանագետների և վետերանների վրա։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

«Այս օրերին ուշադրության կենտրոնում է գտնվում արժանի հարգանքի տուրքի մատուցումն այն ժամանակվա խորհրդային բանակի ընկած զինվորներին, որոնք այլ զինված ուժերի հետ միասին նպաստել են Գերմանիայի և ամբողջ աշխարհի ազատագրմանը նացիստական ​​բռնապետությունից», - հաղորդվում է Բեռլինի ոստիկանության կայքում:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ իրավապահները, զինվորական գերեզմանների խնամքի մասին գերմանառուսական համաձայնագրին համապատասխան, պարտավոր են պահպանել խորհրդային հուշահամալիրները Տրեպտով պուրակում, Տիրգարտենում և Շյոնհոլցեր Հայդե պուրակում, ուստի այս տարի ուկրաինական, ռուսական և խորհրդային դրոշներ, ինչպես նաև գեորգիևյան ժապավեններ կրելու արգելքը մայիսի 8-ին և 9-ին մնում է ուժի մեջ: Արգելքը չի վերաբերի դիվանագետներին և վետերաններին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am