Տարածաշրջանային

Թուրքիայի Ադանա նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի Ադանա նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակը (AFAD):

Ցնցումները գրանցվել են ապրիլի 26-ին՝ տեղական ժամանակով 07.48-ին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սայմբեյլի շրջանում։ Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում