Քաղաքականություն

Լաչինի միջանցքում անցակետ դնելով՝ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը․ Պիեռ Ուզուլյաս

1 րոպեի ընթերցում

Լաչինի միջանցքում անցակետ դնելով՝ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը․ Պիեռ Ուզուլյաս

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Սենատի անդամ Պիեռ Ուզուլյասը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ դնելը միջազգային իրավունքի խախտում է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուզուլյասն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետ դնելով՝ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը։ Այս քայլը գալիս է համալրելու ուխտադրուժ քայլերի երկար ցանկը, որոնք Բաքուն արդեն թույլ է տվել։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ աջակցի Հայաստանին»,- գրել է նա։

Ադրբեջանն ապրիլի 23-ից անցակետ տեղակայելու աշխատանքներ էր սկսել Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի վրա։ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունները հայտարարել են, որ Ադրբեջանի այդ քայլը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԵՄ-ն մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղակայելու կապակցությամբ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու ԱԳՆ-ն էլ հայտարարել են, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քայլեր է ձեռնարկում ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում