Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի խաղաղության հնարավոր պայմանագիրը․ Մարուքյանի արձագանքը՝ միջազգային հանրության կոչերին

Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի խաղաղության հնարավոր 
պայմանագիրը․ Մարուքյանի արձագանքը՝ միջազգային հանրության կոչերին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու մասին միջազգային հանրության կոչերին՝ կասկած հայտնելով, որ Ադրբեջանը կպահպանի խաղաղության հնարավոր պայմանագրի դրույթները։

Մարուքյանը իր կասկածները հիմնավորում է այն փաստով, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իսկ բոլորովին վերջերս էլ, հերթական անգամ կոպտորեն խախտելով եռակողմ հայտարարությունը, անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։ Մարուքյանը հարց է բարձրացնում՝ արդյոք կողմերին խաղաղության կոչեր հնչեցնող երկրները պատրաստ ե՞ն երաշխավորել Ադրբեջանի կողմից հնարավոր պայմանագրի կատարումը։

«Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը, ինչպես նաև ԵՄ-ն, իրենց մտահոգությունն են հայտնել այս առնչությամբ։ Հետաքրքիր է, որ բոլոր այս երեկ երկրները և Եվրոպական Միությունը կողմերին կոչ են անում համաձայնության գալ և խաղաղության պայմանագիր ստորագրել։ Այստեղ կարևոր հարց է առաջ գալիս։ Եթե Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այդ դեպքում որո՞նք են Հայաստանի երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտելու նաև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Միջազգային հանրության նույն անդամները՝ ԱՄՆ-ն Ֆրանսիան, Ռուսաստանը և Եվրոպական Միությունը պատրա՞ստ են երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի իրականացումը»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մարուքյանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am