Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Դա գտնվում է մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում. Քոչարյանը՝ Լաչինում անցակետի տեղադրման մասին

Դա գտնվում է մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության 
գոտում. Քոչարյանը՝ Լաչինում անցակետի տեղադրման մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շեշտում է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքում ապօրինի կերպով անցակետ է տեղադրել Հայաստանի ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի  խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախում մարդիկ փաստորեն լիակատար շրջափակման մեջ են՝ նա ասաց. «Ուրեմն այդ պայմաններում էլ պետք է կարողանանք և ապրել, և մտածել ազատագրվելու մասին»:

Իսկ թե ինչպե՞ս է լուծվելու խնդիրը՝ Քոչարյանը պատասխանեց՝ համբերատար, միասին: Անդրադառնալով դիտարկմանը, որ դա շարունակվում է արդեն շուրջ 4 ամիս՝ հանձնաժողովի նախագահն ասաց. «Շրջափակումները նաև երկար էլ են տևում: Երբ դիմանում ես, դու հաղթում ես»:

Ապա Քոչարյանը հավելեց. «Անցակետ տեղադրելը գտնվում է կոնկրետ մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում: Հիմա տեսնենք՝ անելիքներ կա՞ն այդտեղ, թե՞ չկան»:

Ըստ նրա՝ ՌԴ-ն պետք է իրականություն դարձնի այն պատասխանատվությունը, որը ստանձնել է 2020-ի նոյեմբերին: Հայաստանն էլ իմ մասով պետք է աշխատանք կատարի:

Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am