Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Եղբայրական հայ ժողովրդի հետ մեր համերաշխությունը անբաժան է. Կիպրոսի նախագահ Խրիստոդուլիդեսը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին

Եղբայրական հայ ժողովրդի հետ մեր համերաշխությունը անբաժան է. Կիպրոսի նախագահ Խրիստոդուլիդեսը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը «Թվիթեր»-ի իր էջում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի վերաբերյալ կատարել գրառում՝ նշելով, որ այս սարսափելի հանցագործության միջազգային ճանաչման համար պայքարը շարունակվում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։

«Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան՝ հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն զոհերի հիշատակին։ Շարունակում ենք պայքարը այս սարսափելի հանցագործության միջազգային ճանաչման համար։ Եղբայրական հայ ժողովրդի հետ մեր համերաշխությունը անբաժան է»,- նշել է Կիպրոսի նածագահը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]