«Ամբերդ» կենտրոնը 10 տարեկան է․ հրապարակվել է համանուն տեղեկագրի Հատընտիրը
3 րոպեի ընթերցում
![«Ամբերդ» կենտրոնը 10 տարեկան է․ հրապարակվել է համանուն տեղեկագրի Հատընտիրը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/04/1108699.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը տասը տարեկան է, և այս հոբելյանական առիթով ընթերցողին է ներկայացվում համանուն տեղեկագրիՀատընտիրը՝նախորդ տարիներին հրապարակված և այսօր արդիականությունը չկորցրած երկու տասնյակ հոդվածներով։
«Տասը տարի առաջ, իմ կողմից հարգելի մարդկանց նախաձեռնությամբ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ստեղծվեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, որն այսօր հանդիսանում է ﬔր ուսումնական հաստատության և տնտեսագիտական հանրույթի գիտական, հետազոտական մտքի կրողն ու յուրօրինակ այցեքարտը»,- պարբերականի այս թողարկման առաջաբանում ընթերցողին է ուղղում իր խոսքը ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ ընդգծելով, որ համալսարանի դասախոսները, ասպիրանտներն ու մագիստրանտները, որպես կենտրոնի փորձագետներ, պահանջված են հանրային տեղեկատվական-մասնագիտական դաշտում, աչքի են ընկնում Հայաստանի սոցիալ-տնտեսական արդի հիմնախնդիրների մեկնաբանմամբ և գիտական հենքով լուծումների առաջադրման իրենց ազատ ու անկախ դիրքորոշմամբ:
ՀՊՏՀ«Ամբերդ»հետազոտականկենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը հպարտությամբ է նշում, որ այս տարիների ընթացքում «Ամբերդ» տեղեկագրի էջերում հանդես են եկել ոչ միայն ՀՊՏՀ գիտական շրջանակներին հայտնի անձինք, այլ նաև հանրապետության ու նրա սահմաններից դուրս ճանաչում ունեցող գիտնականներ, որոնց շնորհիվ հանդեսը դարձել է առավել ընթերցվող․ «Հոդվածներում բարձրացվող հարցերի ընդգրկուն շրջանակը և ընթերցողի, ինչպես նաև լրատվական դաշտի շահագրգիռ վերաբերմունքը դրանց մեկնաբանման նկատմամբ, մեզ հուշում են, որ մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով»։
Եվ այսպես, Հատընտիր թողարկմանմեջ, որը «հանդեսի կենսագործունեության յուրօրինակ հաշվետվությունն է» (Դ․ Հ․),տեղենգտելհետևյալխորագրերը՝ «Հայաստանևաշխարհ», «Ֆինանսականհամակարգ», «Հարկաբյուջետային շրջանակ», «Քաղաքային տնտեսություն», «Շուկաներևմրցակցություն», «Աշխարհատնտեսականքրոնիկոն»,«Աշխարհաքաղաքականքրոնիկոն», «Անվտանգություն և մարտահրավերներ», «Միջազգային իրավունք», «Հայ հասարակության տեսլականը»։
«Ամբերդ»տեղեկագրիՀատընտիրինծանոթացեքայստեղ։