Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Երևանում նոր ջրային կառույցներ կգործարկվեն. տարեշրջանի մեկնարկը մայիսի 1-ին է

Երևանում նոր ջրային կառույցներ կգործարկվեն. տարեշրջանի մեկնարկը մայիսի 
1-ին է

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքը զարդարող ջրային կառույցների ցանկն ընդլայնվել է: Շահագործման են հանձնվում նոր դեկորատիվ ջրավազաններ: Ավելին՝ մինչ օրս չլուսավորված մի շարք ջրավազաններ ու շատրվաններ կունենան նոր լուսային ձևավորում: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ջրային կառույցներ» ընկերության գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանը տեղեկացրեց, որ այժմ ակտիվորեն իրականացվում են ջրային կառույցների՝ շատրվանների ու ջրավազանների տարեշրջանի բացման նախապատրաստական աշխատանքները դրանց անխափան գործունեությունն ապահովելու համար:

«Այս տարի շահագործման է հանձնվելու երկու նոր ջրային կառույց: Մեկը Տիգրան Մեծ 53 շենքի մոտ գտնվող ջրավազանն է, մյուսը Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում գտնվող հուշարձան-շատրվանն է: Այս օրերին մեր աշխատանքային խմբերը բարեկարգում են ջրավազանները:  Այս տարի նաև նոր լուսային ձևավորում կունենան մի շարք ջրավազաններ, այժմ դիտարկվում են հնարավոր լուծումները»,-ասաց Վաղարշակ Վաղարշակյանը:  

Մասնագետները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ստուգում են շատրվանների ու նմանատիպ կառույցների էլեկտրասնուցումը, փորձարկում ջրասնուցման և ջրահեռացման համակարգերը, ջրամղիչ հանգույցները, նորոգում կամ փոխարինում  խողովակաշարերը: Վաղարշակ Վաղարշակյանի խոսքով՝ փոխարինվում են նաև պոկված սալիկները, նորոգվում են եզրաքարերը, հղկվում ու թարմացվում են ջրավազանների պատերն ու հատակները: 

Ամռան տապին շատերը, չնայած զգուշացումներին, զովանալու փրկությունը գտնում են ջրավազաններում: Մասնագետի խոսքով՝ թեպետ շաբաթական մեկ անգամ բոլոր շատրվաններն ու ջրավազանները դատարկվում են, մաքրվում, լվացվում, միևնույն է խորհուրդ չի տրվում դրանցում լողալ: Դեկորատիվ ջրավազաններում լողալն անվտանգ չէ: Այդ մասին հուշում են նաև տեղերում առկա ցուցանակները:

«Կենդանիներ են նաև հայտնվում ջրում: Դրանից բացի, մեր աշխատակիցները ջրավազանի ամենօրյա մաքրման աշխատանքների ժամանակ կոտրված ապակիներ են հայտնաբերում, որոնք նույնպես կարող են վտանգավոր լինել»,-ասաց Վաղարշակ Վաղարշակյանը: Մասնագետի հորդորն է մաքուր պահել ջրավազանները և աղբ չնետել:

Տարեշրջանի մեկնարկը նախատեսված է  մայիսի 1-ին: Շահագործվելու է 29 շատրվան, 8 ջրավազան և ջրամբար: Շատրվանների գործարկման աշխատաժամերն այս տարի ավելացվել են: Մայրաքաղաքի ջրային կառույցները գործելու են 8-10-ժամյա ժամանակացույցով: Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը՝ ժ. 8։30-ից՝ 23։00-ն։

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am