Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԵՄ առաքելության տեղակայումը դիտարկում ենք որպես տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու արժեքավոր գործիք. Միրզոյան

ԵՄ առաքելության տեղակայումը դիտարկում ենք որպես տարածաշրջանում 
խաղաղությանը նպաստելու արժեքավոր գործիք. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Ադրբեջանի հետ միջազգային սահմանին հայկական կողմից ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը դիտարկում է որպես տեղում անվտանգությունը բարձրացնելու, տարածաշրջանում  խաղաղությանը և կայունությանը նպաստելու արժեքավոր գործիք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։:

Միրզոյանը հայտնեց, որ Ռումինիայի իր գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ համագործակցության լայն թեմաներ: ԱԳ նախարարները նաև ստորագրվել են 2023-2024 համատեղ գործողությունների պլան:

«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել երկկողմ օրակարգի, իրավական դաշտի, կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների, ինչպես նաև մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում համագործակցության: Մենք արտահայտել ենք մեր պատրաստակամությունը՝ ձեռնարկելու քայլեր նաև տնտեսական հարաբերություններում, բիզնես կապերում առկա ողջ պոտենցիալի իրագործման համար»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության և Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացման հարցերը։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել երկու երկրի համագործակցության մասին՝ «Արևելյան գործընկերության», նաև «Եվրոպական քաղաքական համայնքի» շրջանակներում:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմում 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդներ ուղարկելը և ավելի ուշ՝ ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայելը ԵՄ կարևոր ներգրավվածությունն է մեր տարածաշրջանում։ Մենք այն դիտարկում ենք որպես արժեքավոր գործիք՝ տեղում բարձրացնելու մարդկանց անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր նպաստը ԵՄ համապատասխան քննարկումներում»,-ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am