Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Իրանը Հայաստանում նոր դեսպան կնշանակի

Իրանը Հայաստանում նոր դեսպան կնշանակի

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին առաջիկայում կնշանակվի Հայաստանում Իրանի դեսպան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։

Նշվում է, որ շուտով Սոբհանին կգործուղվի Երևան՝ որպես Հայաստանի Հանրապետությունում Իրանի նոր դեսպան։

Գործակալությունը նաև հայտնում է, որ Սիրիայում Իրանի դեսպանի պաշտոնում էլ արդեն հաստատվել է Հոսեյն Աքբարիի թեկնածությունը։

Հայաստանում Իրանի դեսպանն այս պահին Աբբաս Բադախշան Զոհուրին է։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am