Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ- ի առաքելության տեղակայման պատրաստակամությունը

ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-
ի առաքելության տեղակայման պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մեր կողմից հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու ծրագրերի իրագործման հետ կապված, ինչպես նաև աջակցության այլ ծրագրերի, որոնք ամրագրված են Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագծում: Մենք պատրաստ ենք այս աշխատանքին ճիշտ նույն չափով, որքան ինքը՝ Հայաստանը», - հայտնել է ՌԴ փոխարտգործնախարարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]