Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. Կավելաշվիլի
1 րոպեի ընթերցում

Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Sputnik Վրաստանը, «Իմեդի» հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
«Վերջերս մեր տարածաշրջանում տեղի ունեցավ հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, և մենք հակամարտության դադարեցման շահագրգիռ կողմերից մեկն ենք։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների կառավարություններին՝ հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության համար։ Խաղաղությունն ու կայունությունը վճռորոշ նշանակություն ունեն տարածաշրջանի համար և հնարավորություններ են բացում բոլոր երեք երկրների համար»,- ասել է Միխեիլ Կավելաշվիլին։