Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հունաստանի վարչապետը մայիսին ընտրություններ է հայտարարել՝ երկաթուղային վթարից հետո տիրող դժգոհության ֆոնին

Հունաստանի վարչապետը մայիսին ընտրություններ է հայտարարել՝ 
երկաթուղային վթարից հետո տիրող դժգոհության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկիրը համընդհանուր ընտրություններ կանցկացնի մայիսին: Սա տեղի է ունենում կառավարության աշխատանքից ժողովրդի դժգոհության ֆոնին, որի պատճառը 57 մարդու կյանք խլած երկաթուղային վթարն է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24 պարբերականին:

Կառավարության մանդատն ավարտվում է հուլիսի սկզբին: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ընտրությունները նախատեսված էր անցկացնել ապրիլին, սակայն երկու գնացքների բախումը փոխել է ծրագրերը: Գնացքների վթարից հետո մի քանի շաբաթ շարունակ բողոքի բազմաթիվ ցույցեր են տեղի ունեցել՝ ընտրություններից առաջ մեծ հարված հասցնելով վարչապետ Միցոտակիսին և նրա կառավարությանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ուղևորատար գնացքը, որում գտնվում էր 350 մարդ, փետրվարի 28-ին կեսգիշերից առաջ բախվել էր բեռնատար գնացքին՝ հայտնվելով նույն ռելսուղու վրա: Հարվածի հետևանքով մի քանի վագոններ դուրս էին թռել ռելսուղուց և բռնկվել: Վթարի հետևանքով 57 մարդ էր զոհվել, որոնց մեծ մասը՝ արձակուրդից վերադարձող ուսանողներ:

Ողբերգական վթարից հետո հրաժարական էր տվել Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարը, իսկ այդ օրը հերթափոխող կայարանի հսկիչին և երեք այլ պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել:

Երկաթուղայինների արհմիությունները բազմիցս նախազգուշացրել էին համակարգում առկա խնդիրների մասին՝ պնդելով, որ երկաթուղային ցանցը բավարար ֆինասնավորում չի ստանում, չունի անհրաժեշտ թվով աշխատակիցներ և վթարների վտանգի տակ է գտնվում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am