Քաղաքականություն

Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա աշխատանքային այցով ժամանելու է Երևան

1 րոպեի ընթերցում

Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա աշխատանքային այցով ժամանելու է Երևան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանին երկօրյա աշխատանքային այցով ժամանելու է Հայաստան: Այս մասին Բաղերին հայտնել է իր Twitter-ի էջում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Նոր տարվա մեկնարկից մի քանի ժամ անց դիվանագիտական համակարգի աշխատանքը կենտրոնանում է հարևանության քաղաքականության ամրապնդման և Կովկասյան տարածաշրջանի առաջնահերթության վրա: Իմ հայ գործընկերոջ հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնում եմ Երևան», - գրել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում