Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Շիրակի մարզում ընթացքի մեջ է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը

Շիրակի մարզում ընթացքի մեջ է աշնանացան ցորենի ցանքատարածությունների 
գումարների փոխհատուցման գործընթացը

ԳՅՈՒՄՐԻ, 17  ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում ընթացքի մեջ է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը։

  Շիրակի մարզում այս ծրագրից օգտվել են 5804 շահառուներ։ «Արմենպրես»-ին Շիրակի մարզպետարանից փոխանցեցին, որ փոխհատուցման գումարն, ըստ նախնական հաշվարկի, կազմում է շուրջ 1 մլրդ 35 մլն դրամ։ Ամենաշատը շահառուների թվով Ախուրյանի տարածաշրջանն է՝ 2230, այնուհետև Արթիկը՝ 1806 և Անին՝ 1089։

 Մոնիտորինգի արդյունքում դրական եզրակացություն ստացած ընդհանուր 13091 հա ցանքից 10695 հա-ն իրականացվել է չհավաստագրված սերմերով, 2396 հա-ը՝ հավաստագրված սերմերով։

Ըստ աջակցության ծրագրի՝ կառավարությունը մեկ հեկտարի հաշվով հավաստագրված սերմեր ցանողներին կփոխհատուցի 120 հազար, իսկ ովքեր աշնանացան արել են ոչ հավաստագրված սերմերով, հեկտարի հաշվով կփոխհատուցվեն 70 հազար դրամի չափով:       

 Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]