Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հյուսիսային մաքսատանը օրական 200-ից ավելի տարանցման հայտարարագիր է գրվում

Հյուսիսային մաքսատանը օրական 200-ից ավելի տարանցման հայտարարագիր է 
գրվում

ԳՅՈՒՄՐԻ,  11 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային մաքսատանը օրական 200-ից ավելի տարանցման հայտարարագիր է գրվում: Այս մասին մարտի 11-ին Գյումրի կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ թվի աճով պայմանավորված՝ վերջին շրջանում ժամանակավորապես գործընթացն իրականացվում է նաև Երևանում և Վանաձորում:

«Օրական 200-ից ավելի տարանցման հայտարարագիր է գրվում Գյումրու մաքսատանը  և ավելի քան 200 մաքսազերծման պրոցես է կատարվում, հսկայական աշխատանք է։ Իհարկե, վերջին ամիսներին թիվն այնքան մեծացավ, որ մենք ժամանակավոր Երևանում և Վանաձորում էլ կազմակերպեցինք գործընթացը։ Պետք է հիմա համագործակցենք համայնքի հետ, որպեսզի մաքսատանը հարակից տարածքում ևս մրցույթներ հայտարարվեն և հնարավոր լինի այդ տարածքում ևս մաքսազերծման պրոցես իրականացնել՝ բեռնում և բեռնաթափում կազմակերպել»։

Լրագրողների այն հարցին թե արդյոք այսկերպ ՀՀ-ն չի դառնա տարանցիկ երկիր ՌԴ պատժամիջոցներից խուսափող երկրների համար, Բադասյանը վստահեցրեց, որ  Հայաստանը որևէ օրենք չի շրջանցում, ստանձնած որևէ միջազգային պարտավորություն չի խախտում, և եթե խոսքը վերաբերում է երկակի ռազմական նշանակության ապրանքներին, ապա խստիվ հետևում են բոլոր կարգավորումներին, որոնք առկա են:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am