Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Արցախի շրջափակումը ցույց տվեց, որ հայ մարդը գաղափարներ քննարկելու մեծ պահանջ ունի. Ռուբեն Վարդանյան

Արցախի շրջափակումը ցույց տվեց, որ հայ մարդը գաղափարներ քննարկելու մեծ 
պահանջ ունի. Ռուբեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի շրջափակումը ցույց տվեց, որ հայ մարդը գաղափարների շուրջ քննարկումներ ունենալու մեծ պահանջ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց մարտի 10-ին՝ «Ապագա հայկականը» համաժողովին  Արցախից տեսակապով միացած «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Արցախի շրջափակումը ցույց տվեց, որ սուտ է, թե հայը մտածում է միայն ուտելու մասին, հայն ունի գաղափարների շուրջ քննարկումներ մեծ պահանջ: Նա պիտի հավատա և դրա համար պիտի իմանա, որ ինքը կարևոր է՝ որպես անձ: Դա չես կարող անել խանութները սնունդ լցնելով, կարևոր է գաղափարը, առանց դրա ոչինչ չի ստացվելու մեզ մոտ»,- ընդգծեց Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանը նշեց, որ կա պատասխանատվություն և՛ զոհված զինծառայողների, և՛ մեր սերնդի առջև. «Մենք նրանց պետք է փոխանցենք ոչ թե ավտոմեքենաներ ու տներ, այլ արժանապատիվ հայկական ազգային արժեքներով կյանք»:

Անդրադառնալով նախաձեռնությանը՝ Վարդանյանն ասաց, որ խորհրդանշանական է այս օրը միջոցառման բացումն իրականացնելը. «Ութ տարի առաջ Նուբար Աֆեյանի, Վարդան Գրիգորյանի հետ մենք սկսեցինք Ավրորայի մեր երկարաժամկետ ճանապարհը»:

«Եվ ես վստահ եմ, որ մեր այսօրվա միջոցառումը, որինց ցավոք ես չեմ կարող ներկա գտնվել, շատ կարևոր դեր է խաղալու ապագայի համար և տալու է շատ կարևոր հարցերի պատասխաններ: Շատ կարևոր է հարգանքը դեպի գիտելիքը, դեպի աշխատանքը, դեպի  ազգային ավանդույթներն ու արժեքները, ես վստահ եմ՝ առանց դրանց ոչ մի բան չի ստացվի»,- ասաց Վարդանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am