1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օտարերկրացիները կարող են անվճար պատվաստվել կարմրուկի դեմ

Օտարերկրացիները կարող են անվճար պատվաստվել կարմրուկի դեմ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գտնվող օտարեկրացիները կարմրուկի դեմ կարող են պատվաստվել Երևանի Ամիրյան 2 հասցեում գործող շարժական պատվաստումային կետում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, «Իմունոկանխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանը:

«Մարտի 9-ից շարժական պատվաստումային կետը գործում է: Մենք մտածում ենք Հայաստանում գտնվող օտարեկրյա քաղաքացիների մասին: Նրանք մեր երկրում են, նրանք ևս կարող են կոնտակտավոր լինել,  կարող են վարակվել ու վարակը տարածել, այդ իսկ պատճառով շարժական կետը սպասարկելու է նրանց: Պատվաստումն իրականացվելու է անվճար»,-ասաց Գայանե Սահակյանը:

Մարտի 10-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի։ Նրանցից 15-ը հոսպիտալացված է, 17-ը չի հոսպիտալացվել, 14-ը դուրս է գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 46 վարակվածներից 43-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]