Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

ԵՄ-ն երբեք չի ցանկացել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում մրցակցության մեջ մտնել․ Տոյվո Կլաար

ԵՄ-ն երբեք չի ցանկացել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում 
մրցակցության մեջ մտնել․ Տոյվո Կլաար

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը երբեք նպատակ չի ունեցել հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացում մրցակցության մեջ մտնել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում այս մասին ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: 

«Մեզ համար երբեք չի եղել «բրյուսելյան գործընթաց ընդդեմ այլ գործընթացի» նպատակ։ Եվ մեր դիրքորոշումն այս առումով միշտ եղել է այն, որ ով էլ լինի արտաքին դերակատարը, եթե կողմերը ցանկանում են աջակցել նրան և շահագրգռված են դրանում, մենք ուրախ կլինենք աշխատել նրանց հետ և համակարգել այդ գործընթացը նրանց հետ։ Այդ իմաստով մենք երբեք չենք ցանկացել որևէ մրցակցային գործընթաց»,- ընդգծել է Կլաարը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am