Հասարակական

Երևանի մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են. Ավինյան

1 րոպեի ընթերցում

Երևանի մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ, շինարարությունը կտևի 4 տարի։

Աջափնյակի կայարանի կառուցումը կավելացնի մետրոյով ուղեւորափոխադրումները մոտ 20%-ով և կլինի առաջին մեծ քայլը մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ։

Սիրելի աջափնյակցինե՛ր,

Սիրելի երևանցինե՛ր,

Ի հեճուկս բոլոր թերահավատների, Աջափնյակի կայարանը կառուցվելո՛ւ է»,- ընդծել է փոխքաղաքապետ Ավինյանը։

m2.jpg (252 KB)

m3.jpg (281 KB)

m6.jpg (388 KB)

m1.jpg (252 KB)

m5.jpg (205 KB)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում