Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Կամփոփվեն «Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն 2022»-ի արդյունքները

Կամփոփվեն «Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն 2022»-ի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինքնաճանաչում․ Էրեբունի» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ամփոփիչ ցուցահանդեսը կբացվի մարտի 5-ին Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացմանը կհայտարարվեն հաղթողների անունները, որոնց ընտրել է մասնագիտական ժյուրին։

329029954_1416544918885737_4194046673949637033_n.jpg (618 KB)

Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը ԳԱԿ-ի ամենամյա նախագծերից է և անցկացվում է 2009 թվականից՝ մեծ ընդունելության արժանանալով ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Մրցույթ-փառատոնի նպատակն աշխարհասփյուռ հայ երեխաներին ու պատանիներին արվեստի շուրջ համախմբելը, հայ մշակույթին ու արվեստին ծանոթացնելը և նրանց ներկայանալու հնարավորություն ընձեռելն է։

329092599_1373321163426021_6776569453260717990_n.jpg (1.15 MB)

Նախագծի շարունակականության շղթան ընդհատվել է 2020-ին համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով, սակայն Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, 2021-ից վերականգնել է ավանդույթը՝ նոր ձևաչափով և ընթացակարգով։ Ստեղծագործականին զուգահեռ այն ընդգծված ուսուցողական-կրթական բնույթ է ստացել:

329110655_2909488105872931_5228000324194278712_n.jpg (408 KB)

2022 թվականին մրցույթ-փառատոնը նվիրված էր  ճարտարապետությամբ, տեղակայմամբ և ներկայացվող նյութով բացառիկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և այնտեղ ներկայացված հնագիտական ժառանգությանը: Գեղագիտության ազգային կենտրոնն իր սաների համար 2021-ին նախաձեռնել է համանուն կրթական նախագիծ, որն ամփոփվել է 2022-ի ամռանը՝ հատուկ ցուցադրությամբ։ Հիմնվելով այդ նախագծի փորձի և գրանցած հաջողության վրա՝ ԳԱԿ-ն ընդլայնել է այն՝ ներկայացնելով համահայկական մրցույթ-փառատոնի ձևաչափով։

Մրցույթ-փառատոնին մասնակցել են հայ երեխաներ ու պատանիներ  աշխարհի տարբեր երկրներից։ Նրանք վիրտուալ շրջայց են կատարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Այնուհետև թանգարանի մասնագետները երեք օր առցանց դասընթացներ են ացկացրել՝ ծանոթացնելով թանգարանում ներկայացված նյութին և պատմական այդ շերտի մանրամասներին։ Առցանց դասընթացների արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու տպավորությունները մասնակիցներն ամբողջացրել են կերպարվեստի զանազան տեխնիկաներով և արվեստի ժամանակակից ուղղություններով ստեղծված աշխատանքների տեսքով՝ ներկայացնելով պատմական այդ շրջանի սեփական մեկնաբանությունը։

333125524_746490383778127_4152206591769071011_n.jpg (531 KB)

Մասնագիտական ժյուրին ընտրել է լավագույնները, որոնք էլ կներկայացվեն ամփոփիչ ցուցահանդեսի շրջանակում։

334007116_722344446304220_2192233942919441342_n.jpg (486 KB)

Համահայկական մանկապատաներակն նկարչական մրցույթ-փառատոնն իրականացրել են Գեղագիտության ազգային կենտրոնը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am