Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Ալիևի «միջուկային ֆիասկոն». նախագահական մակարդակի «ֆեյք նյուզն»-ն՝ ընդդեմ Գրոսիի՝ Մեծամորում սեփական աչքերով տեսածի

Ալիևի «միջուկային ֆիասկոն». նախագահական մակարդակի «ֆեյք նյուզն»-ն՝ 
ընդդեմ Գրոսիի՝ Մեծամորում սեփական աչքերով տեսածի

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական կեղծ ու անհեթեթ հայտարարություններն է արել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի աշխատանքի վերաբերյալ՝ շարունակելով շրջանառել այն թեզը, թե Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար:

Ալիևը հայտարարել է, թե ատոմակայանն աշխատում է հին տեխնոլոգիաներով և ունի բազմաթիվ տեխնիկական խնդիրներ: Նա նաև մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, թե Հայաստանը իբր զբաղվում է միջուկային որոշ նյութերի ապօրինի վաճառքով, որոնք արտադրվում են Մեծամորի ատոմակայանում:

Ադրբեջանի նախագահն այս հայտարարություններն արել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության  տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ հանդիպման ժամանակ՝ մոռանալով, սակայն, որ ամիսներ առաջ Ռաֆայել Գրոսին Հայաստանում էր, այցելել էր Մեծամորի ատոմակայան, իսկ այցից հետո «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ դրական էր գնահատել ատոմային էլեկտրակայանում կատարված անվտանգային բարեփոխումները:

«Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ դրա նվիրված անձնակազմի հանձնառությամբ»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել էր Գրոսին:

«Արմենպրես»-ը հարցում կուղարկի Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությանը՝ ևս մեկ անգամ հստակեցնելու կառույցի և դրա ղեկավարի դիրքորոշումը Մեծամորի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am