Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում հարգել են անմեղ զոհերի հիշատակը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA պարբերականում հրապարակված տեղեկությունը:

Փետրվարի 26-ին՝ Մեծ Պահքի երկրորդ կիրակի օրը մատուցված սուրբ պատարագից հետո աղոթք Է հնչել զոհված հայերի հիշատակին, սոցցանցի իր էջում նշել է Տեր Յուսիկ քահանա Նուրիջանյանը։

Ինչպես հրատարակությանը հայտնել է Տեր Կարապետ քահանա Ղարիբյանը, ննջեցյալների հոգեհանգստյան կարգ Է կատարվել երկրի բոլոր հայկական եկեղեցիներում: Կիևում ժամերգություն Է կայացել Սրբոց Նահատակաց մատուռում, պատարագ են մատուցել Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս ​​եպիսկոպոս Հովհաննիսյանը և Տեր Արտաշես քահանա Հակոբյանը։

AnalitikaUA-ն նշում է, որ 1988 թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերը հանգեցրել են տասնյակ զոհերի և հարյուրավոր վիրավորների։

Սա բեկումնային կետ է դարձել ազգամիջյան հակամարտության սրման գործում, որն առաջացրել Է հայ փախստականների առաջին հոսքերը Սումգայիթից Ղարաբաղ և Հայաստան։ Սումգայիթի ջարդերի զոհերի ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։

Այն ժամանակվա պաշտոնական տվյալների համաձայն՝ սպանվել է 26 հայ, սակայն կան բազմաթիվ վկայություններ, որ երեք օրվա ընթացքում քաղաքում սպանվել ու խոշտանգվել են մի քանի հարյուր հայեր։ Սումգայիթի ողբերգությունը լայնորեն դատապարտվել Է միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրախորհրդարանի բանաձևով։

Սումգայիթի զոհերի հիշատակը հարգում են դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները. առաջիններից մեկը, որ իր վերաբերմունքն Է հայտնել ողբերգության կապակցությամբ, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունն էր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am