Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի պատմության և Էրեբունի պատմահնագիտական թանգարանների ցուցանմուշները կներկայացվեն Բրիտանական թանգարանում

Հայաստանի պատմության և Էրեբունի պատմահնագիտական թանգարանների 
ցուցանմուշները կներկայացվեն Բրիտանական թանգարանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության և Էրեբունի պատմահնագիտական թանգարանների ցուցանմուշները կներկայացվեն Բրիտանական թանգարանում: «Շքեղություն և ուժ. Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսի բացումը սպասվում է մայիսին:  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը: 

«Նախորդ տարի Բրիտանական թանգարանի «Մերձավոր Արևելք» բաժնի ղեկավարն անձամբ եկավ թանգարան հատուկ մեր հավաքածուների ցուցադրության համար խնդրանքով: Նա հիացած էր այն եզակի ցուցանմուշներով, որոնք մեր հավաքածուներում առկա են: Հիմա աշխատում ենք Բրիտանական թանգարանի մեր գործընկերների հետ այդ մեծ ցուցահանդեսին նախապատրաստվելու համար: Բրիտանական թանգարանը մեզնից փոխառում է Աքեմենյան և անտիկ շրջանի որոշ նյութեր և այդ ցուցադրության մեջ ներկայացնում հայկական առանձնահատկությունները: Ասեմ, որ մեծ ցուցադրություն է սպասվում, բավական երկար նախապատրաստական աշխատանք է տարվել, ներկայացվելու են տարբեր երկրների հավաքածուներ»,-ասաց Դավիթ Պողոսյանը:  

Այս տարվա ընթացքում սպասվում է նաև ցուցադրություն Ռուսաստանում: Թեման լինելու է ուրարտական շրջանի ժառանգությունը:  

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]