Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը. Լավրով

Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը միջազգային ասպարեզում: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության քաղբյուրոյի անդամ, արտաքին գործերի կենտրոնական կոմիտեի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Իի հետ կայացած հանդիպմանը:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Մեր հարաբերությունները զարգանում են վստահ ու դինամիկ կերպով, և չնայած համաշխարհային ասպարեզում տիրող բարձր տուրբուլենտությանը, մենք ցուցաբերում ենք համախմբվածություն և պատրաստակամություն՝ պաշտպանելու միմյանց շահերը՝ հիմնվելով միջազգային իրավունքի հարգման և ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա», - ասել է Լավրովը։ Վան Ին իր հերթին նշել է, որ փոխգործակցության բարձր դինամիկան պահպանվում է ՉԺՀ-ի Կոմկուսի նախագահ Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով։

«Չնայած միջազգային իրավիճակի փոփոխականությանը, Չինաստանը և Ռուսաստանը միշտ պահպանում են ռազմավարական վճռականությունը, հաստատակամորեն և վստահորեն շարժվում են բազմաբևեռ աշխարհի ձևավորման հունով և հավատարիմ են մնում բազմաբևեռությանը», - հավելել է ՉԺՀ-ի ներկայացուցիչը: Պեկինը, ինչպես նշել է դիվանագետը, այսօրվա հանդիպումից ակնկալում է հասնել նոր պայմանավորվածությունների։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am