Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Մյունխենում կկայանա Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպում

Մյունխենում կկայանա Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

« Տեղական ժամանակով 13:35-ին քարտուղար Բլինքենը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ»,- նշված է պետքարտուղարի օրակարգում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով գտնվում է Մյունխենում, որտեղ մասնակցում է Անվտանգության համաժողովին։ Մյունխենում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am