Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ճապոնիան վճռական է համագործակցել Հայաստանի հետ՝ հայ-ադրբեջանական խնդիրների լուծման գործում. դեսպան

Ճապոնիան վճռական է համագործակցել Հայաստանի հետ՝ հայ-ադրբեջանական 
խնդիրների լուծման գործում. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում չլուծված խնդիրները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Լաչինի միջանցքի շրջափակումը: Դեսպանը վստահեցնում է, որ Ճապոնիան՝ որպես միջազգային հանրության անդամ, վճռական է համագործակցել Հայաստանի հետ՝ այդ խնդիրների լուծման գործում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին հայտարարեց Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի ծննդյան առիթով հրավիրված ընդունելությանը: 

Նա նկատեց, որ Հայաստանը բախվել էր կարևոր մարտահրավերների, ինչպիսին Covid-19-ի դեմ պայքարն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: «Կարծում եմ, որ հայ ժողովուրդը պատշաճ կերպով լուծել է այս խնդիրները: Սակայն, մյուս կողմից, բանակցային գործընթացին զուգահեռ Ադրբեջանի հետ հարաբերություններում մնում են չլուծված խնդիրներ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Լաչինի միջանցքի շրջափակումը»,-ասաց դեսպանը:

Դեսպանը վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդն իր հեռատեսությամբ այս հարցերը լուծելու է խաղաղ ճանապարհով: «Որպես միջազգային հանրության անդամ՝ Ճապոնիան վճռական է համագործակցել Հայաստանի հետ այս խնդիրների լուծման գործում»,-ասաց նա: 

Դեսպանը նաև շնորհավորական խոսքեր ուղղեց Նորին մեծություն կայսերը՝ մաղթելով նաև Ճապոնիայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացում և այս տարածաշրջանում իրական խաղաղության կառուցում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am