Քաղաքականություն

Նեդ Փրայսը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացման անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Նեդ Փրայսը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Ադրբեջանը պետք է թուլացնեն լարվածությունը և ընթանան համապարփակ և տևական խաղաղության ուղով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին՝ հենց կողմերին, ինչպես նաև ողջ տարածաշրջանին ուղղված մեր ուղերձն այն է, որ հարկավոր է լարվածությունը թուլացնելու ուղի գտնել և նորից ընթանալ համապարփակ և կայուն խաղաղության ուղով: Մենք ներգրավված ենք եղել այդ ջանքերում, ներգրավված ենք եղել այդ ջանքերում երկկողմանիորեն, ներգրավվել ենք այդ ջանքերում բազմակողմանիորեն, և կշարունակենք անել հնարավոր ամեն բան ուղղակիորեն կողմերի հետ, ինչպես նաև՝ բազմակողմ կառույցների և խմբավորումների միջոցով, այդ գործն առաջ մղելու համար: Մենք հույս ունենք, որ մյուս երկրները կուղարկեն ճիշտ նույն ուղերձը», - ասել է Փրայսը։

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն ողջունում է Երևանի և Անկարայի միջև վերջին շփումները Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, Նեդ Փրայսը նշել է, որ Վաշինգտոնը ողջունում է աշխարհի բոլոր երկրներին, որոնք ավերիչ երկրաշարժերից հետո կանգնել են Թուրքիայի և Սիրիայի ժողովուրդների կողքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում