Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նման դիմումներ չկան. ՌԴ դեսպանատունը՝ Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու տեղեկության մասին

Նման դիմումներ չկան. ՌԴ դեսպանատունը՝ Սյունիքի մարզում հյուպատոսություն 
բացելու տեղեկության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունից արձագանքել են մամուլում տարածված տեղեկատվությանը, թե ՌԴ-ն պատրաստվում է հյուպատոսություն բացել Սյունիքի մարզում:

Դեսպանության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ նշել են, որ դեսպանատանը նման դիմումներ չկան:

«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 10-ին տեղեկություն էր տարածել, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցանկություն է հայտնել Սյունիքի մարզում  հյուպատոսություն բացել։ Համաձայն տարածված տեղեկատվության՝ Ռուսաստանն իր այդ ցանկության մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության իշխանություններին տարբեր խողովակներով։ Օրաթերթը թեմայի վերաբերյալ դիմել է նաև ՀՀ ԱԳ նախարարությանը, որտեղից տվել են հետևյալ պատասխանը. «Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից Սյունիքի մարզում ՌԴ հյուպատոսություն բացելու պաշտոնական առաջարկ չի ստացել»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am