Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Հայաստանի փրկարարների խումբը ժամանել է Հալեպ

Հայաստանի փրկարարների խումբը ժամանել է Հալեպ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փրկարարների խումբը ժամանել է Հալեպի միջազգային օդանավակայան: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը:

Օդանավակայանում է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Կարմիր մահիկի խմբերը, լրագրողները:

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանը Սիրիա  է ուղարկել 29 փրկարար:

1.jpg (124 KB)

2.jpg (461 KB)

3.jpg (674 KB)

4.jpg (874 KB)

Փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հաջորդ օրը Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնել էր Սիրիա և Թուրքիա փրկարարական խմբեր ուղարկելու մասին: ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցները Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում ՀՀ վարչապետը զրուցակիցներին ցավակցել էր ավերիչ երկրաշարժի կապակցությամբ և հայտնել Հայաստանի կողմից տրամադրվելիք աջակցության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am