Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Իրանն սպասում է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի այցին. Իրանի ԱԳՆ

Իրանն սպասում է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի այցին. Իրանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական կողմն առաջիկայում սպասում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսիի այցին, սակայն անհրաժեշտ է տեխնիկական բազա նախապատրաստել նրա ժամանման համար, երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Mehr գործակալությունից:

«Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև երկխոսությունն անցկացվում Է մշտապես: Նախապատրաստական ​​գործընթացի ավարտից հետո Գրոսսին կարող է մոտ ապագայում այցելել Իրան: Այցի համար անհրաժեշտ է նախապատրաստել տեխնիկական բազա», - մեջբերում է Քանաանի խոսքը Mehr գործակալությունը:

Հունվարի վերջին Գրոսսին հայտնել Էր, որ պատրաստվում է կրկին այց կատարել Թեհրան։ Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ «փետրվար ամսին»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am