Հասարակական

Քննարկումները տարբեր անձանց շուրջ են. պատգամավորը՝ ՄԻՊ թեկնածու առաջադրելու մասին

1 րոպեի ընթերցում

Քննարկումները տարբեր անձանց շուրջ են. պատգամավորը՝ ՄԻՊ թեկնածու առաջադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջադրելու համար քննարկումներ է անցկացնում՝ տարբեր անձանց շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ՝ անդրադառնալով հարցին, թե ՔՊ-ն քննարկե՞լ է, թե ում թեկնածությունը պետք է առաջադրի:

«Քննարկումներ եղել են: Եվ, որքանով ինձ հայտնի է՝ այս պահի դրությամբ դեռ չունենք որոշում»,-ասաց Ջուլհակյանը՝ վստահեցնելով, որ, եթե որոշում կայացվի, այդ մասին պատշաճ կերպով հաղորդագրություն կտարածեն:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ իր անունը ևս շրջանառվում է որպես թեկնածու՝ Ջուլհակյանն ասաց՝ առաջին անգամ է լսում այդ մասին:

Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հունվարի 23-ին, օրենսդրությամբ սահմանված կարգով, ՄԻՊ պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով։ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականը կրկնել էր նաև հունվարի 24-ին:

Հունվարի 24-ին ԱԺ-ն ընդունել էր Գրիգորյանի հրաժարականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում