Քաղաքականություն

ՔՊ-ն ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթաց չի սկսի, քանի որ պատգամավորները վերադարձել են ԱԺ

1 րոպեի ընթերցում

ՔՊ-ն ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթաց չի սկսի, քանի որ պատգամավորները վերադարձել են ԱԺ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթաց չի սկսի, քանի որ ընդդիմադիրները վերադարձել են խորհրդարան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորների բացակաների թույլատրելի քանակը գերազանցել է:

«Սակայն որոշում ենք կայացրել այս անգամ չանել, քանի որ իրենք վերադարձել են ԱԺ: Դա քայլ առաջ է»,-ասաց Սիմոնյանը:

Ավելի վաղ ԱԺ խորհրդի նիստի օրակարգում էր ընդգրկվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համապատասխան որոշման նախագիծ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում