Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպան փորձել է 5 լիտրանոց տարայից բենզին լցնել վառարանի մեջ․ վարչապետը մանրամասներ է հայտնել 15 զինծառայողի մահվան դեպքից

Սպան փորձել է 5 լիտրանոց տարայից բենզին լցնել վառարանի մեջ․ վարչապետը 
մանրամասներ է հայտնել 15 զինծառայողի մահվան դեպքից

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է ներկայացրել 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի դեպքից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետը նախ նշեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ստորագրել է կարգադրություն հետևյալ վերնագրով՝ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին», որում հստակ հրահանգավորել է, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։

«7-րդ կետում նշվում է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին։ Սա զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի տված հրամանն է, և այս հրամանի պարզ պահպանումը թույլ կտար չունենալ այս դեպքը»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ վառարանը վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված, որպեսզի լրացուցիչ միջոցների կարիք չլինի։

Վարչապետը հայտնեց, որ նախնական տվյալներով՝  զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում փորձ է արվել բենզինը օգտագործել վառարանը վառելու համար։

«Նախնական տվյալներով՝ փորձ է արվել 5 լիտրանոց տարայից բենզին լցնել վառարանի մեջ։ Բնականաբար, երբ բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո սպան, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, այդ հինգ լիտրանոց բենզինը շպրտել է զորամասի կացարանի ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հույս ունի, որ Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն կաշխատեն և ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am