Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Բուժման նպատակով Հայաստան տեղափոխված բուժառուներից մեկը Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել է Արցախ

Բուժման նպատակով Հայաստան տեղափոխված բուժառուներից մեկը Կարմիր 
խաչի միջնորդությամբ վերադարձել է Արցախ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուժման նպատակով  Հայաստան տեղափոխված բուժառուներից մեկը համապատասխան բուժումը ստանալուց հետո Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել է Արցախ։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Պացիենտը, որն ավելի վաղ Հայաստան էր տեղափոխվել բուժում ստանալու համար, համապատասխան բուժում ստանալուց հետո օրերս ԿԽՄԿ միջնորդությամբ երկու ուղեկցողի հետ միասին վերադարձել է տուն»,– ասաց Ամատունին։

Նա ընդգծեց, որ մինչ օրս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 30 պացիենտ:

Ամատունու խոսքով՝ ԿԽՄԿ–ն 2022 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կառավարության կողմից տրամադրած ավելի քան 10 տոննա դեղորայք, մանկական սնունդ և այլ պարագաներ բեռնատարով տեղափոխել է Արցախ։

«Դրանից մեկ օր առաջ էլ մեր մարդատար մեքենաներից մեկով էր դեղորայք տեղափոխվել։ Ինչպես նաև,  2023 թվականի հունվարի 15-ին  դեղորայքով և այլ պարագաներով բեռնված ԿԽՄԿ բեռնատար է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ բժշկական հաստատություններում բաշխելու համար»,- ասաց նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am