Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Ալկոհոլային որոշ խմիչքների արտադրությամբ զբաղվողները կազատվեն լիցենզիայի պարտադիր պահանջից

Ալկոհոլային որոշ խմիչքների արտադրությամբ զբաղվողները կազատվեն 
լիցենզիայի պարտադիր պահանջից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն առաջիկայում կազատվեն լիցենզավորման պարտադիր պահանջից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ օրենքի փոփոխությունները վերաբերելու են մասնավորապես գարեջրի, խնձորի և հատապտղային գինիների, լիկյորների, մինչև 9 տոկոս սպիրտի պարունակությամբ այլ խմիչքների, ինչպես նաև մինչև 100 հազար լիտր շշալցված կոնյակի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողներին։

«Այս ոլորտներում լիցենզիայի կամ ծանուցման վերացումը թույլ է տալու, որ ընկերությունները կամ ձեռներեցները կարողանան ավելի հեշտ մտնել շուկա և ազատվեն ավելորդ թղթաբանությունից։ Այն, մեր կարծիքով, ավելորդ է, քանի որ ավելի շատ թղթերի հետ ենք աշխատում, քան իրականում ստուգումներ ենք անում»,– ասաց Քերոբյանը։

Նույն նախագծով առաջարկվում է նաև որոշ ալկոհոլային խմիչքների բիզնեսով զբաղվողների համար նվազեցնել պետական տուրքի չափը։

«Դրանք վիսկին, ռոմը, ջինը, սպիրտային այլ թուրմերն են։ Այսօր ընկերությունները պետք է դրանց արտադրության համար վճարեն 15 միլիոն դրամ, հիմա նվազեցնում ենք մինչև 3 միլիոն, ինչը, մեր կարծիքով, խելամիտ պետական տուրք է նմանատիպ գործունեություն սկսելու համար։ Այդ տեսակի արտադրանքը բավական մեծ պահանջարկ ունի թե՛ Հայաստանում, թե՛ արտաքին շուկաներում»,–  նշեց Քերոբյանը։

Նաև առաջարկվում է վերացնել շշալցված կոնյակի արտահանման պետական տուրքը, որը ներկայում 1 լիտրի համար կազմում է 25 դրամ։ 

«Միայն այս տուրքի առկայության պայմաններում արտահանողները տարեկան ընդհանուր շուրջ 450 մլն դրամ են վճարում»,- եզրափակեց Քերոբյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am