Արցախ

Ոլորտի պատասխանատուն մանրամասնել է, թե ինչ պարենային ապրանքատեսակների և դեղերի կարիք ունի Արցախը

3 րոպեի ընթերցում

Ոլորտի պատասխանատուն մանրամասնել է, թե ինչ պարենային  ապրանքատեսակների և դեղերի կարիք ունի Արցախը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը մի շարք լայն սպառման ապրանքատեսակների, դեղորայքի, մանկական կերերի և տակդիրների իրացման գների արհեստական բարձրացումները բացառելու նպատակով Ստեփանակերտում գործող առևտրային օբյեկտներում և դեղատներում շարունակում է իրականացնել ամենօրյա ռեժիմով դիտարկումներ:

323536446_606251881211615_9090658378806564611_n.jpg (2.66 MB)

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի Տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը: «Օպերատիվ շտաբի հանձնարարությամբ նմանատիպ դիտարկումներ իրականացվում են նաև Ասկերան, Մարտունի ու Մարտակերտ շրջկենտրոններում և կատարված դիտարկումների արդյունքները տրամադրվում են Հանձնաժողովին: Ստեփանակերտի և շրջկենտրոնների դիտարկված առևտրային օբյեկտներում արդեն չեն իրացվում հետևյալ ապրանքատեսակները՝ շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, մակարոնեղեն, բրինձ, ոլոռ, ձավար, երշիկ, նրբերշիկ, սուրճ, ծխախոտ, ձկնեղեն, բանջարեղեն և մրգեր: Նկատվում է ալյուրի, աղի, ձեթի, ձվի, տեղական հավի մսի, կաթնամթերքի, պանրի և կարագի, ինչպես նաև լվացքի փոշու, օճառի, լուցկու և զուգարանի թղթի պակաս»,-մանրամասնեց Վարչության պետը՝ հավելելով, որ ըստ դեղատներում պարբերաբար իրականացվող մոնիթորինգի արդյունքների՝ Արցախում կա ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, ստամոքս-աղիքային, հանգստացնող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի, ինչպես նաև մանկական տակդիրների ու կերերի պակաս:

«Բնակչության առաջնային կարիքների ապահովման համար, օպերատիվ շտաբի կողմից սահմանված կարգով պահուստային ֆոնդից առևտրային օբյեկտներին սահմանափակ քանակությամբ որոշ ապրանքատեսակներ են մատակարարվում՝ կարևորելով դրանց համաչափ տեղաբաշխումը»,-ասաց Հրաչ Ավթանդիլյանը՝ ընդգծելով, որ հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում օպերատիվ կերպով արձագանքում է քաղաքացիների կողմից հնչած բոլոր հարցումներին, բողոքներին, իսկ իրականացված դիտարկումների արդյունքները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում՝ հանրության տեղեկացվածությունն ապահովելու նպատակով:

323372806_2992396237733306_2330351074576237763_n.jpg (237 KB)

323347938_917941832718573_5134231725518960587_n.jpg (2.28 MB)

323371390_723601962361112_2629879472759566648_n.jpg (2.35 MB)

323371860_492404429680972_3962888441138942011_n.jpg (280 KB)Վան Նովիկով

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում