Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Կառավարությունը 975 մլն դրամ կհատկացնի մի շարք կրթական և մշակութային հաստատություններում կապիտալ ծրագրերի իրականացման համար

Կառավարությունը 975 մլն դրամ կհատկացնի մի շարք կրթական և մշակութային 
հաստատություններում կապիտալ ծրագրերի իրականացման համար

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 975 միլիոն դրամ կհատկացնի մի շարք կրթական և մշակութային հաստատություններում կապիտալ ծրագրեր իրականացնելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մի շարք հաստատություններում նախատեսում ենք իրականացնել նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակում հետագա անհրաժեշտ աշխատանքները անելու համար: Եվ այստեղ ունենք երկու դպրոց, մեկ մշակութային հաստատություն և մեկ շատ կարևոր ծրագիր, որն ուղղված է դպրոցականների գիտական հետաքրքրվածության մեծացմանը և այդ նպատակով գիտական միջավայրի և թանգարանի ձևավորմանը: Եվ այս փուլով առաջարկում ենք նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակում իրականացնել»,- ասաց Անդրեասյանը:

Նախագծով առաջարկվում է նաև իրականացնել շինարարական աշխատանքներ չորս մշակութային հաստատություններում:

«Այն էապես կփոխի այդ մշակութային հաստատությունների պայմաններն ու միջավայրը և թույլ կտա, որ դրանք աշխատեն շատ ավելի արդյունավետ և կարողանան ընդունել մեծ թվով այցելուների»,- նշեց Անդրեասյանը:

Նախագծով նախատեսվում է նաև 6 կրթական հաստատությունները և երեք մշակութային հաստատությունները գույքով ապահովել:

«Այստեղ հիմնականում այն կրթական հաստատություններն են, որտեղ արդեն արվել են անհրաժեշտ վերակառուցման և վերանորոգման աշխատանքները և ներկայումս գույքի ապահովումը թույլ կտա ամբողջացնել արված աշխատանքները»,- եզրափակեց Անդրեասյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am