Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի դեմ միջազգային ճնշումը մեծացել է և մեծանում է, ԼՂ հիմնախնդիրը կրկին միջազգայնանում է. ԱԺ փոխնախագահ

Ադրբեջանի դեմ միջազգային ճնշումը մեծացել է և մեծանում է, ԼՂ հիմնախնդիրը 
կրկին միջազգայնանում է. ԱԺ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել՝  հնարավորինս մեծացնելու Ադրբեջանի դեմ միջազգային ճնշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի, Լաչինի միջանցքի փակման համատեքստում միջազգային հանրության կոչերը շատ ավելի հասցեական են, հստակ և կոշտ:

«Պետք է փորձենք միջազգային ճնշումը հնարավորինս մեծացնել Ադրբեջանի վրա: Կարծում եմ, որ երեկվա նիստից ակնհայտ դարձավ, որ այդ ճնշումը իրապես մեծացել է և մեծանում է, որովհետև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կրկին միջազգայնանում է, և դա Ադրբեջանի ապօրինի քայլերի արդյունքն է: Դուք տեսաք, որ բոլոր երկրների ներկայացուցիչները օգտագործում էին Լեռնային Ղարաբաղ անվանումը՝ ի հեճուկս Ադրբեջանի պնդումների: Բոլորը ֆիքսում էին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևորությունը: Բոլորը ֆիքսում էին Լաչինի միջանցքը և դրա կարգավիճակը: Պետք է շարունակենք մեծացնել ճնշումը»,- ասաց Ռուբինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]