Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հումանիտար հարցերը պետք է լինեն ուշադրության կիզակետում. ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին

Հումանիտար հարցերը պետք է լինեն ուշադրության կիզակետում. ՀՀ-ում Իրանի 
դեսպանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ընդգծում է հումանիտար հարցերի կարևորությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի առնչությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Իրանը միշտ ներկայացրել է իր դիրքորոշումը Կովկասի տարածաշրջանի իրադարձությունների վերաբերյալ, և դրանք միշտ եղել են հստակ: Իրանի ուշադրության կենտրոնում միշտ եղել է տարածքային ամբողջականությունը և հարգանքը միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ: Բազմիցս նշվել է և շեշտադրվել է հումանիտար հարցերի կարևորությունը Լաչինի միջանցքի հետ  կապված խնդիրների առնչությամբ»,-շեշտեց նա:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր քայլի ընթացքում տարածաշրջանում հումանիտար հարցերը պետք է լինեն առաջնային, և բոլոր հարցերի լուծման լավագույն տարբերակը սեղանի շուրջ բանակցություններն են:

«Այդ դեպքում է միայն ուշադրություն դարձվում հումանիտար հարցերին, և բնակչության առողջության հարցը կարևոր տեղ է գրավում: Հույս ունենք, որ իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի և ամեն ինչ լավ կլինի»,-եզրափակեց դեսպանը:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արտահերթ նիստով քննարկել է Լաչինի միջանցքի հարցը, անդամ երկրների ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով՝ հիմնականում շեշտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պահպանման՝ Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am