Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին՝ «Գորշ գայլերի» և երիտթուրքերի ոճով․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին՝ «Գորշ 
գայլերի» և երիտթուրքերի ոճով․ Արտակ Բեգլարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ  Բեգլարյանը լուսանկար է հրապարակել՝ ի ցույց դնելով Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիների իրական մոտիվացիաները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բեգլարյանի հրապարակած լուսանկարում երևում է, ինչպես է Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին փակած ադրբեջանիցներից մեկը մի ձեռքով բռնել բնապահպանական պաստառ, իսկ մյուս ձեռքով ցույց է տալիս «Գորշ գայլեր»-ի ժեստը։

«Ահա այս լուսանկարը դիպուկ կերպով ներկայացնում է ալիևյան ռեժիմի սպասարկու «բնապահպանների» իրական մոտիվացիաները՝ Արցախի 120,000 ժողովրդին բլոկադայի ենթարկելու հարցում:
Արցախի միակ ճանապարհը փակած այս ադրբեջանական հատուկ գործակալը մեկ ձեռքով բռնել է բնապահպանական պաստառ, իսկ մյուսով՝ «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տալիս:
Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին՝ «Գորշ գայլերի» և երիտթուրքերի ոճով»,- գրել է Բեգլարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am