Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի»-ն լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել միջազգային կինոփառատոնում

Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի»-ն լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել 
միջազգային կինոփառատոնում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի» կինոնկարը Իտալիայի SALERNO միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում ճանաչվել է լավագույն օտարալեզու ֆիլմ (Winner Best Film):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Պետական աջակցությամբ նկարահանված կինոնկարը պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, որի ընտանիքն այդ ոճրագործության զոհ է դարձել: Պատմությունն սկսվում է 1947 թվականին, երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմի դաժան իրականությանը:

Ռեժիսոր և սցենարիստ՝ Միքայել Ա. Գուրջյան, օպերատոր՝ Ղասեմ Էբրահիմյան, դերասաններ՝ Հովիկ Քէուչկերեան, Միխայիլ Տրուխին, Նելլի Ուվարովա, Ժան-Պիեր Նշանյան, պրոդյուսերներ՝ Արման Նշանյան, Սոլ Տրիոն, Պատրիկ Մալխասյան, Անի Որսկանյան, արտադրող ընկերություն՝ People Of Ar Productions:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am