Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Տիգրան Մանսուրյանին ԵՊՀ ռեկտորը ոսկե մեդալ է հանձնել

Տիգրան Մանսուրյանին ԵՊՀ ռեկտորը ոսկե մեդալ է հանձնել

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին է հանձնել ԵՊՀ ոսկե մեդալ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԵՊՀ-ից, նախքան համալսարանականների հետ հանդիպումը մաեստրոն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի անկյունում: Այնուհետև մեծանուն կոմպոզիտորին մեծաթիվ ԵՊՀ-ականներ դիմավորել են մշակույթի կենտրոնում:

Հանդիպման ընթացքում կոմպոզիտորին և նրա գործը ներկայացրել են նրա հետ երկար տարիներ ստեղծագործական ուղի անցած ընկերները՝ ԵՊՀ երկարամյա պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ, գրականագետ, բ․գ․դ․ Հենրիկ Էդոյանը և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը։

Այնուհետև համալսարանականները դիտել են կոմպոզիտորի մասին պատմող կարճ տեսաֆիլմ: Նրանք նաև իրենց հետաքրքրող հարցերն են հղել Տիգրան Մանսուրյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am