Պաշտոնական

Արման Եղոյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Արման Եղոյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին ընդունել է Հունաստանի խորհրդարանի պատգամավորներին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է խորհրդարանի կայքից:

«Դուք Հայաստանում եք մեզ համար շատ դժվար ժամանակաշրջանում: Հայաստանը կանգնած է տարածաշրջանային մարտահրավերների առջև»,-ողջունելով հյուրերին ասել է Եղոյանը:

Արման Եղոյանը ներկայացրել է իրավիճակը Հայաստանում և Արցախում, անդրադարձել սահմանային լարվածությանը, խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից: Նա կարեւորել է աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներում սերտ եւ արդյունավետ փոխհարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Պերիկլիս Մանտասը, Անաստասիոս Բարձոկասը և Կոնստանտինոս Զախարիադիսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար կարևորել են Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը և Արսեն Թորոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում