Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնդկաստանի նախկին դեսպանը Հայաստանի հետ զենքի համատեղ արտադրության հնարավորություն է տեսնում

Հնդկաստանի նախկին դեսպանը Հայաստանի հետ զենքի համատեղ արտադրության 
հնարավորություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Րինա Պանդեյը անդրադարձել է շրջանառվող լուրերին, որ Հայաստանը Հնդկաստանից զենք և զինամթերք է գնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով Հայաստանին զենքի վաճառքի վերաբերյալ մամուլում տեղ գտած լուրերի վերաբերյալ հարցին, Պանդեյը պատասխանեց.

«Բոլոր երկրները պաշտպանական համաձայնագրեր ունեն: Եվ շատ լավ է, որ մեկն ունենք այստեղ (Հայաստանում-խմբ.): Եվ մենք կարող ենք համագործակցել համատեղ (զենքի-խմբ) արտադրության շուրջ նույնպես: Պաշտպանության ոլորտում դուք որոշակի փորձ ունեք, մենք ևս որոշակի ունենք, այսպիսով՝ մենք կարող ենք կիսվել այդ փորձառությամբ»- ասաց Պանդեյը:

Ռազմական համագործակցության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպանը նշեց, որ լավ կլինի նաև, որ հայ և հնդիկ զինվորականները համատեղ վարժանքներ անցկացնեն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]