Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Միխայել Զիբերտի  գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 24-ին ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից, Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ու ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության դերակատարությունը՝ տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդման հարցում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաքելությունների կողմից իրականացվող ընթացիկ գործողությունների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում