1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոստիկաններին հաջողվել է կանխել Պեմզաշենում երեք սպանության մեջ մեղադրվողներից մեկի տունը հրկիզելու փորձը

Ոստիկաններին հաջողվել է կանխել Պեմզաշենում երեք սպանության մեջ 
մեղադրվողներից մեկի տունը հրկիզելու փորձը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել Պեմզաշեն գյուղում տեղի ունեցած երեք սպանության մեջ մեղադրվողներից մեկի տունը հրկիզելու փորձը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից նշեցին, որ նոյեմբերի 20-ին Պեմզաշեն գյուղում հերթապահություն իրականացնելիս ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 5 անձի, ովքեր, կոտրելով պատուհանը` պատրաստվում էին բենզինով այրել տունը։

«Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»,- ասացին ոստիկանությունից:

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի 20-ին ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանները նկատել են, որ մի քանի կին մոտեցել են նշված տանը, նրանցից մեկը մետաղյա ձողով կոտրել է նշված տան պատուհանի ապակին։ Սակայն, ոստիկաններին հաջողվել է կանանց կողմից հետագա գործողությունները կանխել։ Ըստ նույն տեղեկությունների՝ տունը պատկանում է երեք սպանությունների մեջ մեղադրվող, կալանավորված, Պեմզաշեն գյուղի բնակիչ Վրույր Բարսեղյանին։ 

Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։ Ոստիկանությունը ձերբակալել էր պեմզաշենի երկու բնակչի։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ոճրագործները Պեմզաշենում սպանված ընտանիքի 12-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարվել։ Սպանության մեջ մեղադրվողներից մեկը խոստովանական ցուցմունք է տվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]