1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզում նախորդ տարվա համեմատ 2221 հեկտարով ավել աշնանացան է կատարվել

Գեղարքունիքի մարզում նախորդ տարվա համեմատ 2221 հեկտարով ավել աշնանացան 
է կատարվել

ԳԱՎԱՌ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ավարտին են մոտեցել աշնանացան ցորենի ցանքի աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, 2022 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար 835 հեկտար աշնանացան։ Առավել մեծ ծավալի աշնանացան կատարվել է Վարդենիս համայնքում՝ շուրջ 7501,3 հեկտարի չափով։ 1832,3 հեկտար աշնանացան կատարվել է Գավառ, 970, 42 հեկտար՝ Մարտունի, 796,72 հեկտար՝ Ճամբարակ, 734,4 հեկտար՝ Սեւան համայնքներում։

«Նախորդ տարվա համեմատ աշնանացանը մեր մարզում ավելացել է 2221 հեկտարով, որն առաջին հերթին պայմանավորված է պետական աջակցության տրամադրմամբ, ինչը եւ շատ կողմերով շահագրգռել է գյուղացիական տնտեսություններին»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]