Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձը կբարձրանա

Պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջության առաջնային պահպանման օղակում բուժաշխատողների աշխատավարձը 2023 թվականին կբարձրանա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը տեղեկացրեց, որ սա պասիվ աշխատավարձի բարձրացում չի լինելու:

«Այսինքն՝ չի լինելու այնպես, որ ունենք այսքան գումար և այն բարձրացնելու ենք ու դառնալու է իքս գումար: Փոխարենը բուժաշխատողի պարտականությունները պատշաճ կատարելու պարագայում նա կստանա բոնուսներ, ըստ այդմ էլ, կբարձրացվի աշխատավարձը»,-ասաց Արտակ Ջումայանը:

Արդեն իսկ այդ բոնուսային համակարգը կա, սակայն նախարարի տեղակալը նշեց, որ գնահատվող ցուցանիշներն են թերի, ինչպես նաև ֆինանսավորումն է փոքր: Ներկայում աշխատանք է տարվում այդ ցուցանիշների առավել հստակեցման ուղղությամբ, որ շոշափելի լինի բուժառուի հետ աշխատանքը, հեշտ լինի նախարարության կողմից իրականացվող վերահսկողությունը:

«Այս պահին ունենք 32 տեսակի գնահատման ցուցանիշ, դրանք վերանայում ենք: Աշխատել բուժառուի հետ, անհրաժեշտության դեպքում ուղղորդել այս կամ այն նեղ մասնագետի մոտ, հետևել ընթացքին, ներգրավել սքրինինգային ծրագրերում և այսպես շարունակ: Ամբողջ շղթան պետք է վերահսկվի ու մեզ համար տեսանելի լինի: Ճիշտ ու պատշաճ աշխատանքի արդյունքում կփոխանցվեն համապատասխան բոնուսներ, որոնց հիման վրա էլ կբարձրացվի աշխատավարձը»,-ասաց Արտակ Ջումայանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]