Գերմանիայի կառավարությունն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը
1 րոպեի ընթերցում
![Գերմանիայի կառավարությունն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/11/1096416.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կառավարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը, հակառակ դեպքում կարող են լինել կամայական ձերբակալություններ, հարցաքննություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Reuters-ը:
«Գերմանիայի քաղաքացիներին խնդրում ենք լքել Իրանը»,- նշված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերմանիայի կառավարությունը զգուշացրել է, որ հատկապես վտանգի տակ են երկքաղաքացիները:
Բեռլինը ողջունել է Իրանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները: